Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Այս էջը հաստատված է

1882-1890

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

(Մանկական խաղ)

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ...
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ...
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ...
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՜֊հե՜֊հե՜...
Ծիտի՛կ միտիկ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպրլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ ֊հա՜֊հա՜...

1882