Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Այս էջը հաստատված է

որ կռներն ազատ թողնեն ու սազը ձեռքիցը չառնեն ասելով:

— Խա՛ն, այս շատ մեծ պատիվ է, որ ինձ տալիս եք, ասած է՝ «մեկ օրվա խանությունն էլ է խանություն». դուք մեկ օրով ինձ Քյորօղլի եք շինում, թույլ տվեք ուրեմն Քյորօղլու խաղերիցն ասեմ ձեզ համար, մինչև կբռնեք իսկական Քյորօղլուն և խեղճ աշըղիս կազատեք։

Եվ Քյորօղլին սկսեց բուն Քյորօղլու ահեղ ձայնով հետևյալ խաղը.

Բոլի, նամազդ արա, մեղքերդ քավի,
Հրես որտեղ որ է՝ քաջերս կըգան.
Դագաղըդ շինել տուր, պատանըդ կարի,
Հրես հոգիդ առնող դևերըս կըգան.
Եկեք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի ուշանաք։
Մեկ կա հազար արժե, հազար կա ոչ մին,
Ամբողջ բանակովդ չարժես իմ մեկին.
Գերանդիով, թոփուզներով ահագին,
Հրես կացնով ջարդող գիժերըս կգան.
Եկեք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի ուշանաք։
Քյորօղլուս աթոռն է անառիկ Սասուն,
Հսկաներիս թիվն է մինչև քառասուն.
Լացեք գլուխներըդ, ով դուք անասուն,
Հրես ձեզ պատառող վագրերըս կըգան.
Եկեք, քաջեր, եկե՜ք.
էլ մի ուշանաք:


Քյորօղլու ահեղ ձայնից ոչ միայն մարդիկ սարսափեցին, այլև բոլոր անասունները, որոնք կարծեցին թե առյուծ է մռնչում։ Սաստիկ վախեցավ և ինքը Բոլի֊բեգը, բայց ինքն իրան անհոգ ձևացրեց, չուզենալով հավատալ, թե նա ինքն է Քյորօղլին։ Այս միջոցին Քյորօղլու աչքը պատահմամբ ընկավ դեպի վարագույրը, (որի հետևը ծածկված էին Բոլի֊բեգի կանայքը և ծակուծուկերից նայում էին Քյորօղլուն ու հիանում) և մեկի սիրունիկ աչքերը տեսնելով, մոռացավ իր քաջերին, և սկսեց իր երգը դեպի նույն գեղեցկուհին դարձնել.