Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է

ՎԵՐՋԱԲԱՆ

Աշըղները երբ որ պատմում են այս արկածը և վերջացնում, սովորաբար մի խրատական կամ ծիծաղաշարժ խաղ էլ իրանցից են ասում կամ նույնիսկ Քյորօղլու ասածներից ուրիշ դեպքում։ Իբրև օրինակ՝ բերենք հետևյալ խաղը.

Ով որ ձուկ բռնել չըգիտե,
Կարթի պատիվն ի՞նչ կիմանա.
Խըխունջներից գոհ եղողը
Թարթի պատիվն ի՞նչ կիմանա:

Ո՞վ է տեսել փայտից մաշա
Կամ բոշայից դառած փաշա [1]:

Ով սիրում է փտած հինը,
Չի հասկանալ նորի գինը.
Քուչեքն ընկած թեթև կինը
Մարդի պատիվն ի՞նչ կիմանա:

Քուրդը չի սովորիլ փեշակ,
Պղպեղը չի դառնալ մեխակ,
Ագռավը, որ դառնա սոխակ,
Վարդի պատիվն ի՞նչ կիմանա:

Սուտ չէ Քյորօղլու ասածը,
Նրա երգածն ու խոսածը,
Փալասներում մեծացածը
Ջարդի պատիվն ի՞նչ կիմանա:

Աքաղաղը չէր հավանում սոխակին,
— Կուզե՞ս ասաց, հարցնենք ավանակին,
— Ոչ, ոչ, պատասխանեց սոխակը,
Ես ավելի հավան եմ քո ճաշակին...

1893

  1. ամեն տնավերջում, ըստ կամի, ավելացնում են այսպիսի ասածները