Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

Ծառաս փախել է մինչ Արաբըստան՝
Շուտ արեք, ուր որ է, փնտրեցեք բերեք,
Շլընքին զարկելով, կապեք կռները,
Արաբ ձիու վըրա բարձեցեք բերեք.
Շլընքին զարկելով՝ կապեք կռները,
Արաբ ձիու վրա բարձեցեք բերեք։

Իր գործած հանցանքը դըրեք իր վըզին,
Որ չասեն անմեղ էր, իզուր պատժեցին,
Մորթեցեք եզան պես, քերթեցեք կաշին,
Միսը մաս֊մաս արեք, ջարդեցեք բերեք:

Քյորօղլին եմ ես, չեմ մնալ ջաղացպան,
Իմ Ղռաթին երբեք չի տիրիլ Համզան,
Գետնի տակն էլ լինի, հանեցեք նրան,
Զիու պոչից կապած՝ քաշ տրվեք բերեք:

________

Ինչ ասել կուզի, որ Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվեց։ Քյորօղլուն պատահած այս արկածը պատմվում է և ուրիշ ձևով։

Ծանոթություն.— Քյորօղլու բոլոր երգերը երեք եղանակ ունեին միայն։ Այստեղ բերած երեք երգերից ամեն մեկը ջոկ եղանակ ունի, և այդ երևում է երգերի ձևից և տողերի չափից։ Երգելիս՝ առաջին տան կազմությունը պետք է տալ և մյուս տներին։

1887

Գ. ՔՅՈՐՕՂԼՈԻ ԹՈԻՐԸ ( Ավանդություն)

Քյորօղլին դեռևս տասնչորս տարեկան մի պատանի՝ հորթարած է լինում։ Մեկ անգամ մի փախուստ տվող հորթի հետևից քար է գցում, որ ետ դարձնե, քարը դիպչում է հորթին,