Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Այս էջը հաստատված է

—Ինչ ես ասում... մի՞թե անասուններն էլ ունին թագավոր:

— Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ,երբ նրանց խելքը ասունների խելքից բարձր չի եղել։

— Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ որ՝ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի թե մարդ է:

— Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ում կուզեր մեր թագավորի որդին.երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ գիտե՞ս, ինչպե՜ս աղջիկ, շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի թե ոչ։

— Ի՞նչ ես ասում։

— Հապա դու ի՞նչ ես կարծում...

                                  Զ

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե մի՞ գուցե ղրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ թե գյուղացիք շատ ուրախ են այդ բանին և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ինքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին...

Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը, և նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ