Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Այս էջը սրբագրված է

Կուր գետի ափումը: Բնակիչները կռապաշւո պարսիկներ էին: Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ոչ քահանա և ոչ աղոթատուն։
Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան.էր չորս կողմն էին գտնվում
բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները:
Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ
տեսավ' ահա′ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են
իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ
ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերունին շատ ծանր էր
գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դը-
նում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և
հարցրեց, թե ով է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.
— Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես
որքա՞ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե մի
որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի։
Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին և քրմապե–
տը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա
դիմացը կանգնեց, որ տեսնի ինչ է խոսում այդ մարդը կամ
ինչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի
վրա նայեց և նկատելով նրա օտարական լինելը և առաջին
անգամ իրան տեսնիլը, ձեռով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։
— Դու ո՞վ ես, ինչ գործի ես,— հարցրեց քրմապետը:
— Ես մի օտար բանվոր եմ,— պատասխանեց Վաչագա–
նը,— եկել եմ այս քաղաքը մշակության։
— Շատ լավ, կգա՛ս ինձ հետ, ևս քեզ գործ կտամ և լավ
կվարձատրեմ:
Վաչագանը գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և
գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։
Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոոք
փսփսաց և նրանք ցրվեցան այս ու այն կողմ, և մի քանի
րոպեից վերադարձան այլևայլ պաշարնևրով՝ մշակների շա-
լակը տված։
Երբ որ բոլոր քուրմերը եկան, քրմապետը վեր կացավ և
միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարա-