Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

— Սպասիր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կքինի՞ ։ — Ոչ,ողորմած տեր, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք չորս ամսվա ճանապարհ է։ — Բայց դիտե՞ս, եթե ես ուզենամ, կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե դու ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ինչ գործի ես ծառայում ։ — Ողորմած թագուհի... — Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելդ։ Ծառանե՚ր, բռնեցեք այսմարդուն և ձգեցեք մթին բանտի մեջ։ ԺԲ Վաչագանն իր ազատվելու մասին էլ ոչ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել, դարձավ դեպի Վաղինակը և ասաց. — Եղբա՛յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովինքո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե մենք հենց այսօր թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտես ինչ կա, Վաղինակ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք, դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե մեր աչ֊ քերր վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցեք աչքներդ, մինչև քիչ֊քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմ անում։ — Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց վարպետ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չա¬ սել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ, շատ դադրած ու քրտնած։