Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Այս էջը սրբագրված է

գյուդե գյուղ և քաղաքն քաղաք պտտելով այդ անցքի պատ֊ մութ յունն էին անում երգերով։ Ափսո ս, որ այդ երգհրր մեզ շեն հասել. բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտր իրանք աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ։ Այդ հեքիաթի դքխավոր միտքր այն է, որ աթագավորի կյանքը արհեստն է փրկել»։ Այս լտվ միտք է, к ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ա֊ վանդություն, դա քույր է տալիս, թե ուրեմն այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրու֊ թյանր, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտա- վորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավեչ արլահո֊ վանում է, երբ որ երկրի թադավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտսլան է դառնում արհեստին։ Եվ ճշմարի' տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և ար - հեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ոչ մի հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործու¬ թյան հասան։ Աղջկեքը սովորում էին առհասարակ գործ¬ վածքներ անել• բրդից գործում էին զանազան գորգեր ՛և շա¬ լեր. բամբակից' կտավեղեն, մետաքսից՝ նուրբ կերպասներ։ Սար, ձև, հյուսվածք ամենը գիտեին։ Ամեն երկրագործ ինքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը։ Ամառը երկիրն էր գործում, ձմեռն իր արհեստը բանեցնում։ Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ' տյլ խմբովին, միասին։ Տեսնելու բան էր, թե ինշպե и գյուղի բոլոր առույգ երիտասարդները' ահագին կռանները ձեռքնե֊ րին' զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել, կամ կացին, կամ թուր և այլն։ Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը* Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասս- կարգ չէր* ^ոլոր վանքերը մի֊մի գործարան էին, ար սլատ* բաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին, к 159