Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ

1

Անտառի խորքում մի ճոճ կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած: Լաց էր լինում մանուկը, Մայր չկար մոտը. որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ, Անտառում մարդ չկար:

Մի գթոտ պախրակով՝ կաթնալից կրծթով՝ եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քn անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց. կորա՜վ. էլ ետ չի գալու,
էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով.
Ճոճի մեջ կապեց. «Նանիկ» ասելով.
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «նանիկն» ասում էր լալով.

«Նանա. բալիկս, նանա՜,
«Մեծատերև թաթաշոր,
«Մանրատերև ոտաշոր,
«Քամին կանի՝ ժաժ կըտա,
«Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
«՛նանա. գառնուկս, նանա» ...

Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես:

2

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց:Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը չհատնի, և գա երկուսին էլ