Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Այս էջը սրբագրված է

ՕՁԱՄԱՆՈԻԿ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՏ

Զմեոն էր։ Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը, այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնազ տատի թոռներն էլ՝ քուրսու չորս կողմովը բոլորված' իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում։ Մի երեկո Գյուլնազ տատը մի քիշ «չեմ֊չեմ» անելուց հետո՝ սկսեց Օձամանուկի ու Արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ չէին լսած, և աչքերը չորս արած' ականջ էին դնում:

Ա

— Դե լսեցեք, երեխեք,— սկսեց Գյուլնազ տատը։

Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը, մի թագավոր էր կենում ։ Այդ թագավորը շատ հարուստ էր. ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր, բայց գավակ չուներ, այդ պատճառով իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։

Ինչքան հեքիմ, ինչքան ջառահ, ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո՝ էլ գրբաց ասես, փալչի ասես, դերվիշ ջադուքյար, ջինդար, ոչով ոչինչ լի կարողանում անել: 163