Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է աստուծո վրա։ Ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը յոթն անգամ աղոթք է անում, ծունր գնում աղաչանք անում աստծուն- չի լինում, չի լինում, չի լինում։

Մեկ օր էլ՝ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է գալիս իրա պարտեզումը տխուր ու տըրտում, մեկ էլ տեսնում է՝ հրես մի սիրուն շահմար օձ՝ իր ճուտերը գլխին հավաքած՝ինքն ապառաժի վրա մեկնվել, արեգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով.— որը մոր վզովն է փաթաթվում, որը փորի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում, կամ հոտոտում, լպստում։Թագավորը այդ որ տեսնում է, մնում է տեղն ու տեղը սառած փետացած։ Մտիկ է տալիս, մտիկ, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է.

— Փաոքդ շա՜տ լինի, արարիչ աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա, ինչու չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ»։

Դու մի՛ ՚ասիլ, աստծու դռները՝ հենց այդ խոսքն ասելիս՝ քաղված են լինում։ Թագավորի այդ խոսքը աստծո ականջն է հասնում։

Սրա վրա մի տարի անցած չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում — ի՞նչ եք կարծում, ի՞նչ — մի օձի ճուտ։

— Ի՜նչ ես ասում, տատի,— բացականչեցին մանուկները։

— Հապա՜, երեխե՚ք, մի օձի ճո՛ւտ:Բայց ի՜նչ ճուտ:Այդ ճուտը լինում է թե չէ՝ ամեն շունչն առնելիս, մեծանում է,դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ։ Ծննդկանը, տատմայրը և մյուսները ահ ու դոդի մեջ ընկած՝ փախչում են, նրան թողնում տեղն ու տեղը վեր րնկած։

Օձի ճուտը երբ որ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել: Բայց ի՜նչ լաց, այնպես է ծվվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։

Թագավորին չէին իմաց տալիս, թե նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձայնը թագավորի ականջն է հասնում, և նա