Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

աթոռին է այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։

Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկինքն էր գցում, ու արտասուքն աչքերին՝ Արևահատի համար արևշատություն խնդրում։

Թե աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ, մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու աստված չսիրի չարը նրան չի ատիլ ու բարին նրան չի սիրիլ։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները, կովը թե եզը, ոչխարը թե այծը, շունը թե կատուն՝ խորթ մորը տեսնելիս փախչում էին ին կամ վրան խեթ֊ խեթ մտիկ տալիս, — շունը հաչում էր վրան, կատուն ճանկռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի Էր անում, ձին խրտնում էր, եզը պլշում, այծ ու ոչխարը փախչում էին.— բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները երբ Արևահատին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տալիս, մեկմեկու հարու տալով՝ իրար ձեռքից խլում։ Կովը կթվելիս՝ երբ որ տեսնում էր թե Արևահատր լավ չի նստած՝ ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար լինի։ Ջուրը կամ այգի գնալիս՝ շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի:

Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այս քան սիրելի էր Արևահատը. բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խղճմտանքը մեռել, ամոթը կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։


Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե հանդ գնացող աղջկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել է նրանց կուլ է տալիս։

Այս լուրը շատ ուրախացնում է խորթ մորը։

Ասում Է, այս լավ դառավ. այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։ Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե տար հանդումն արածացրու։ Մի հաց էլ տալիս է, թե այս էլ