Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

Վեր է կենում, իրա կով ու ոչխարը առաջն անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով՝ իր ուրախությունը նրանց պատմելով գնում։ Գնում է գնում, մեկ էլ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլոլված. Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարզիկ չպիտի լինին, այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժմունքներով իր վախն իմաց է տալիս Արևահատին։ Տեսնում է, որ դրանց ձեռքիցը փախչել չի կարող իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։ Մարդիկը գալիս հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ։ Հետո մեկմեկու իրանց լեզվով ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։ Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են' «աղջի՛կ, էլ դես ու դեն չփախչես, արի մեզանից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տան ենք»: Արևահատը մնում է շվարած։ Մտքումն սւսում է «էլ ի՞նչ կարող եմ անել, ուր տանում են՝ թող տանեն, մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթ մորիցը խոմ կազատ վիմ»։ Իրա կովի, ոչխարների աչքիցը պաչպչում է,նրանց մնաս բարով ասում ու նստում մեկի գավակին։ Խեղճ անա– սունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, Արևահատին ներս տանում մի մաղարա: Հենց որ ներս է մտնում, տեսնում է որ ի՞նչ, մինչև եռեսուն քառասուն աղջկանից ավելի կան, շրջակա գյուղերից հավաքած այնտեղ: Այդ խեղճ տղջկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր։ Վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին. ձայները փորներն էին գցել ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։ Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե' մի' վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք կգանք էլի մեր