Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

խրատը. նոր սիրտ է առնում ու ասում է։— Թաղավորի որդի, եթե ինձ ուտելու ես, մի անգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում. իսկ եթե ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դո՛ ւրս արի քո խորխիցը։ Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում: Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ որ չի տրաքվո՜ւմ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում: Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են որ ի՞նչ — վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ու ղումշում ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած' իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնուկ. նրան աչքալույս են տալիս ու ասում' «բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են,իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում: Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնումեն Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր,յոթը գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ 1883