Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Այս էջը սրբագրված է

Բայց այս անգամ մեկը կար, որ Մասիսին էր նայում, նրա փայլուն տեսքից հիանում ու զվարճանում։ Այդ մեկր մի մանուկ էր։ Սի աոույգ, զվարթ ու սիրուն մանուկ։ Մի ոսկեթել մազերով, Նախշուն աչքերով մանուկ։ Նր ւս երեսը արևի նման fn*֊Ju hp տալիս, ձյունի նման փայլում ։ Նրա աչքերը արեգակի նման ճառագայթներ էին արձա- կում ։ Նա կարծես հողեղեն չէր, այլ հրեղեն։ Նա հենց իմանաս Արեգակի ծնունդը լիներ, Արևի որդին։ Եվ հենց անունն էլ Ս.րևամանուկ էր։ 2 Ամեն առավոտ, երբ արևի շողքն րնկնում էր Մասիսի ir ա, Արևաման ուկր պետք է վեր կացած լիներ, որ մայր ա- րևի աոաջին ողջույնը, առաջին բարի լույսն ընղուներ։ Նա շատ էր սիրում ամպեղեն երևույթների, ամպեղեն ձե֊ վերի վրա նայել։ Առավոտյան արշալույսր, թե երեկոյան վերջալույսր — ոթ կրակե գույնով ներկում, նկարում են հորիզոնի վրա կուտակ֊ ված ամպերը — հազարավոր պատկերներ էին ցույց տալի» նրան։ Ամպերի շարժումներր, նրանց ձևափոխությունները գրա֊ վում, հափշտակում էին նրա ուշքն ու միտքը։ Առավոտ էր լինում' թե երեկո, խաղաղ էր լինում երկին֊ քր' թե փոթորկալից, կուտակված էին լինում ամպերր' թե ցրված, մի ուղղութ յամ բ էին շարժում* թե զանազան,— նա այղ ամեն ձևերին ու շարժումներին մի միտք, մի նշ անակու֊ թյուն էր տալիս, ու ամեն ինչ, որ լսել էր հեքիաթներում ըէ տեսնում էր նրանց մեջ։ Այդ ամպերը շատ անգամ նրա աչքումր վիշապների կեր֊ պարանք էին ստանում և մեկմեկու կուլ տալիս։ Երբեմն գազաններ էին դառնում ու իրար հետ կռվում« 176