Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

սովորում էին շարքով կանգնել, շրջան կազմել, խըմբվել, ցըվըրվել, մեջք մեջքի տալ, վայր թափվիլ, չորեքթաթ վազել, փորսող տալ, մի ոտքով վազել, ծեծի դիմանալ, հա. կաոակ խմբի բոլոր շարժմունքները դիտեքլ նրա մտադրու- թյունը նախագուշակել:

Այս խաղերի մասին էլ ես չեմ ուզում երկարացնել խոսքս: Դուք ինքներդ, եթե գյուղի երեխայք եք, կարող եք ասել, թե ինչ տեսակ խաղեր գիտեք, միայն պետք է գիտենաք, որ իմ ասած հին խաղերի կեսի կեսն էլ չկա, հիմա, և ինչ էլ որ կա,այն ժամանակվա եղածի միայն ստվերն է և ոչ իսկականը:Բայց ինչ որ լինին, դրանք էլ են հարկավոր և շատ բավական են մեզ։

Մեր Արևամանուկր խաղալ շատ էր սիրում։ Պառավներն ասում էին, որ նա մոր փորումն էլ խաղալիս է եղել, և սուտ չէին ասում։ Բոլոր խաղերի մեջ նա այնպես շուտ ճարպիկացավ, որ էլ ձագ չէր դառնում, այլ իրանից մեծերի վրա էր մայր նստում և ամեն երեխա աշխատում էր, որ նրան վիճակվի, նրան ընկնի, նրա ձագը դառնա, նրա զորեղ պաշտ֊ պանության տակը գտնվի։

7

Ահա այս աստիճան զորացած էր մեր Արևամանուկր, երթ որ սկսեց տավար գնալ։ Տավարումն էլ երկու թե երեք օր միայն փոքրություն արավ. շուտով տավարածապետ դառավ, այսինքն տավարածների գլխավոր։ Տավարածապետ Լինելը հեշտ բան չէ։ Նա պետք է ամենից զորեղը լինի և ամենից ճարպիկն ու սրտոտը։ Ճշմարիտ է, նրա գործը հեշտ էր նրա- նով, որ պիտի նստեր սառն աղբյուրների մոտ, հով ու զով տեղերումը և մյուսներին հրամայեր, որ տավարը մակաղից դուրս անեն, գոմեշները' ցեխերից, այս կողմը քշեն, այն կողմ տանեն, ետ տան, մողովեն, ականեն, բայց և դժվար էր նրանով, որ եթե տավարներից մինը կորչեր, նա պիտի ման գար գտներ, գող ու գազանի ճանկերից նա պիտի փրկեր։ Իսկ գազաններ այդ ժամանակ շատ ու շատ կային, հիմա այնքան