Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

Չախչախների չըխչըխկոցից
Մարդի ականջ խլանում է,
Իսկ ջաղացպանն ալրաթաթախ,
Խոր քունն ընկած խըռըմփում է։

Բայց ջաղացը եթե հանկարծ
Կտրե ձայնը, լռե, սառչի,
Ինչպես մի թունդ թնդանոթից'
Ջաղացպանը վեր կըթռչի...

1882

ՄԱՆՈԻՇԱԿ



Սիրո՛ւն մանուշակ, ինչո՞ւ ես թոռմել,
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել,
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտովդ ո՞վ չի զմայլեց։

— Սիրուն մանուկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռներից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չըպահպանեցիք։

Քնքուշ սրտերը շուտ են կոտրվում,
Քնքուշ ծաղիկները շուտով թառամում.
Քանի որ անխիղճ մարդիկ կըլինին,
Երկար չեմ ապրիլ ես այս աշխարհում։

1882

ՀՆՁՎՈՐՆԵՐ


(մանկական խաղ)



Ահա եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին.
Բոլոր խոտը սա հարել է,