Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

կոտրածի դեղերը, և հենց միայն այդ էր հարկավոր որ գիտենային, որովհետև ուրիշի ցավ չէր պատահում։

Արևամանուկը ուղորդ հիվանդացավ. պառկեց տեղումը ու էլ շուտ չի վեր կացավ։ նա կարծես շատ էր ուրախացել, որ հիվանդացել է, որովհետև նրան այնպես ծառայում, պատիվ էին տալիս, որ առողջ ժամանակը տեսած չէր։ Նրան այնպես էին պահում, պահպանում, որ ցավի սաստկությունը բնավ չէր զգում։ Արթուն ժամանակը պառավներն էին իրանց հին զրույցներով ու հեքիաթներովր նրա ուշք ու միտքը գրավում,իսկ քնած ժամանակն էլ՝ քաղցր երազները։ Մայրը հո՝ մի րոպե մոտիցը չէր հեռանում և ինչ ազիզ կերակուրներ ասես որ եփում,ուտեցնում։ «Այս ի՞նչ լավ բան է եղել հիվանդ լինելը,— ասում էրԱրևամանուկն ինքն, իրան։— Առողջ ժամանակս ինչ որ ուզում էի չէին տալիս. հիմա այնպես բաներ են ուտեցնում, որ կյանքիս մեջ առաջին անգամն եմ համը տեսնում։ Եվ ինչ լավ հեքիաթներ են ասում։ Առաջ այնքան աղաչում էի, ոչինչ էին ասում»։


Ճշմարիտ որ շատ լավ զրույցներ պատմում։ Այդ զրույցները այնպիսի բովանդակություն էին ունենում, որ նրանով համարյա թե լրանում էր Արևամանուկի կրթության պակասը։ Այդ զրույցներից նա ավելի փորձառություն էր ըստանում և ինքն իրան ասում էր.«Ինչքա՜ն հիմարություն է՝ չիմանալ, թե մեզանից առաջ ապրող մարդիկր ի՞նչպե են եղել ապրելիս, ինչից են վնասվել և ինչից օգուտ քաղել:Եթե այդ չիմանանք, էլ ինչպե՞ս կարող ենք խելոք կերպով ապրել աշխարհքիս երեսին։ Օրինակ, ի՞նչ հիմարության էր իմ արածը — առանց զենքի՝ ուղղակի ընկնել վագրի գիրկը — այդպես միայն խելագարը կանե։ Ա՞խ, ինչքա՜ն հիմար եմ եղել ես այդ նոր եմ հասկանում»։

Այսպես ահա ամեն մի զրույցից հետո՝ մեր Արևամանուկը նոր մտածմունքի մեջ էր ընկնում և նոր խելքի գալիս:Պետք է ասել, որ այդ այն զրույցների լավությունիցն էր, որ նրան պատմում էին։