Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Այս էջը սրբագրված է

— Նրա անո՞ւնը... սպասիր... Նավ, Նով, Նո... ինչ որ է այսպես մի բան է. լավ չէ միտս։

— Դե որ այդպես է, արի ասենք' շենքն ու շինողը իրար անվանակից են։ Ինչ էլ լինի անունը, այդ ոչինչ, երևում է միայն, որ այդ մարդը ամենից խելոքն է եղել, որ կարողացել է իր գլուխն ազատել։

— Մենակ խելոքությունը բավական չէ, հոգիս. պետք է արդար էլ լինի եղած, որ աստված միայն նրան է ազատել: Եվ ճշմարիտն էլ այս է։ Ասում են, որ այդ ժամանակ մար- դիկը շատ անիրավացել են, շատ մեղավոր են եղել, միայն Նովն է եղել արդարը։ Ասում են, որ նավը նա ինքը չի շինել,այլ ուրիշին է շինել տվել։ նավը շինողը շատ խելոք, շատ իմաստուն ու ճարտար մարդ է եղել, բայց ինչ կանես որ արդար չի եղել նա իր համար էլ մի առանձին սենյակ է շինել նավի մեջ, մտածելով, թե ես չեմ հավատում, որ ջրհեղեղ կլինի, բայց ով գիտե, բան է, եթե լինի, ես կմտնեմ իմ սենյակս։ Եվ ի՞նչ ես կարծում։ Գալիս է ջրհեղեղը, այղ մարդն էլ մտնում է իր սենյակը, բայց որովհետև արդար չի լինում առաստաղը խորտակվում է անձրևներից և այնքան ջուր է թափվում մեջը, որ նա իր շինած ամենից ամուր սենյակումը խեղդվում է։ Նով նահապետը շատերին է ուզում ազատել, բայց ամենի սիրտն էլ քարանում է, ոչ ոք չի լսում նրան։ Մի պառավ կնկա ասում է. <<Նանե, եկ մեր նավի մեջը մտիր, հիմա որտեղ որ է ջրհեղեղ կլինի>>. իսկ նա պատասխանում է' <<Դեռ սպասեցեք, ես հաց եմ թխում>>։ Բայց ի՞նչ, դեռ հացը թոնրումը, մեկ էլ տեսնում է' հրես թոնրի միջիցը ջուր է, որ քըլթքլթալի դուրս է զալիս։ Պառավն այնպես շշկլվում է, որ գլխիվայր ընկնում է թոնրի մեջն ու խեղդվում։

— Ես հիմա հիշում եմ, Նանե, որ դու մեկ անգամ ասացիր, որ այդ արդար մարդը մեր նախահայրն է, մեր մեծ պապը։

— Իհարկե, նա մեր նախահայրն է, մեր նահապետն է։ Նա մեր Մասիս սարի վրա է ազատվել ջրհեղեղիցը, մեր աշ¬ խարհումն է ապրել, մեր աշխարհումը թաղվել։ Բայց որով¬ հետև աշխարհիս բոլոր մարդիկը, բոլոր ազգերն ու ցեղերը նույնպես նրանից են հառաջ եկել, այդ պատճառով նա ամեն֊