Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Այս էջը սրբագրված է

ինչպես որ պատմում են. և երբ որ ստուգում են, գալիս են
իրանց տունը տեղը քոչացնում, չվում նոր երկիրը։
Այդ ժամանակները մեր պապ Հայկը այստեղ է լինում կե-
նալիս։ Նա տեղիցը չի շարժվում, բայց գնացող եկողները
այնպես բաներ են պատմում, որ նա էլ է ցանկանում գնալ:
Ասում են' «Այնպիսի երկիր է, որ լեզվով պատմել չի լինիլ։
Ամենայն տարի Եփրատն ու Տիգրիսը այնպես հորդանում,
վարարում են, որ ափերիցը դուրս են գալիս և ջրում ամբողջ
դաշտը։ Երբ որ ետ են քաշվում, սերմը գցում են նրանց թո-
զած ցեխի վրա. էլ ոչ հերկել, ոչ ցաքանել, բայց արտ է դառ-
նում, որ զարմանալի։ Ցողուններն այնքան բարձրանում են
որ ուղտը միջին չի երևում. տերևները թաթի պես լայն-լայն,
Հասկերը կռան չափ հաստ, երկու թզաչափ երկայն, մեջներին
մինչև հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր հատիկ։ Մեկ
չափ ցանողը երեք հարյուր չափ է վերցնում։ Ցանելու տեղն էլ
այնքան շատ է, որ ինչքան կուզես' ցանիր։ Ուրիշ էլ ինչ
պտղեղենով, ինչ արմտիքով ասես' լիքն է։ Հաղողի ճութերը
այնքան մեծ֊մեծ են, որ հեռվից նայողը կարծում է թե սև-սև
գոմեշներ են նստոտած վազան տակերին. ծիրանը մեր դեղ-
ձիցը խոշոր, նուռը, մեր ձմերուկի չափ, բայց էլի այնպես
պտուղներ կան, որոնցից մեր երկրումը չըկան»։
Ահա այս ամենը որ լսում է մեր պապ Հայկը' ինքն էլ է
ուզում գնալ։ Հավաքում է իր որդկերանցր և եղբայրներին,
Հայտնում է նրանց իր միտքը։ Եղբայրները չեն հոժարում,
ասում են' ինչո՞ւ թողնենք մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը,
մեր ծաղկապատ լեռները, մեր անմահական աղբյուրները,
վերջապես, մեր հորն ու մոր, մեր նախնյաց սուրբ գերեզման-
իհրը,
Հայկն ասում է՝ «Այդ շատ լավ եք ասում։ Դուք մնացեք
այստեղ. այստեղ ապրեցեք, մեր երկիրը պահպանեցեք, իսկ
ինձ թույլ տվեք գնամ, տեսնեմ այդ մարդիկն ո՞ւր են այդպես
հեղեղի պես թափված գնում, կամ ի՞նչ են շինում այնտեղ։
Ես մեր երկրիցը ձեռք չեմ վերցնիլ, նրա սահմանիցը շատ չեմ
Հեռանալ։ Այնտեղ, ինչպես պատմում են, մի ուրիշ լավ բան
չկա, բացի հացի առատությունից»։