Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը՝ կարծես գիտությամբ՝ ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր սովորցնում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորցնում։ Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանր կանչեց իր զավակներին և ասաց.

— Ես ծառայում էի մեր բարի թագավորին և նա ինձ շատ սիրում էր։ Ահա այս դաշտերն ու անտաոներր, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին է, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց, սաստիկ տխրություն եկավ վրաս: Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը, և տխրությունս փարատելու համար՝ գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ինչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք, իհարկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար՝ ես մտածել եմ, որ ձեզանից մեկին աղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու: Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա որրդ կուզենաք գնալ։

— Ես կերթամ, հայրիկ,— ասաց մեծ աղջիկը։

— Ես էլ, հայրիկ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը:

Արեգնադանը լուռ էր։

— Իսկ դու, Նազանիկ, դու չե՛՛ս կամենալ,— հարցրել, հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա լիներ անպատճառ։

— Ինչո՞ւ չէ, հայրիկ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։

— Այստեղ արգելքի բան չկա, հոգիս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն դեռ չգիտեմ, թե ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։

— Ես ամենից հարմարն եմ, հայրիկ ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։

— Շատ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես, կերթաս ուրեմն