Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Այս էջը հաստատված է

պատահեցար և ոչ մի ուրիշին,— ասաց ձիավորը և անհայտացավ։

Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն:

— Է՜... ո՞ւր է բերած որսդ,— հարցրեց հայրը,— ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։ — Ճանապարհին ջերմս բռնեց, հայրիկ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը։ Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց. նրա պես վախեցած վերադարձավ տուն: Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.

Ա՛յ տղա, սիրուն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ,
Ինշչ՞ւ փափուկ անկողինդ
Դուրս ես եկել անժամանակ։

Արեգնազանը պատասխանեց բարկանալով,

Քեղ ի՞նչ, թե ես ուր եմ գնում.
Ուր գնում եմ, այդ ես գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման
Խաղաղ մարդուն ճամփեն կտրեմ։
— Ուրեմն ես ավազա՞կ եմ.
Դո՞ւ ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեինս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը։
— Այո՛, թե դու ավազակ ես,
Ցույց է տալիս քո դիմակը.
Բայց թե ինչպես տղամարդ ես,
Այդ թող տեսնե իմ նիզակը...


Այս ասելով Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.

— Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ: Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես