Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Այս էջը սրբագրված է

ուներ, մեռավ. առաջ սա և իր մարդը երկու էին, հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք, խոմ էլի կըդառնա՞ երկու։ Բայց առաջվան մեկը վեզիր էր, ողորմի իրան, խելոք մարդ էր կարծվում, երկրորդ մեկը թող էինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանդամանքը խոմ մեր հաշվին չի՞ դիպչիլ, տիկինը, որ հիմա մեկով պակաս է, առաջվա պես կդառնա երկու...

— Դու իմ հոգսը մի քաշիր, հիմար,— ասաց տիկինը.— դեղ գիտես, քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ...

— Տիկին իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակասիլ, բայց ուզում է երկու դառնա։ Ես հիմա մտածում եմ,որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելցնենք, դառնա էլի մեր առաջվան Նունուֆարը։

Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հետո բացականչեց,― Գտա՜, գտա՜... և սկսեց երգել.

Մե՛կ, — րե՛գ, մեր Արեգ, Չորս, — մորս, գնաց որս. Վեց, — նեց, րսպանևց Մի արջիկ, մի աղջիկ...

Ես Հաշվեցի և գտա Մեր պալատում մի տղա, Նրան տեսնող աղջիկը Խելքը հացով կուլ կըտա։

Ես հիմար եմ, միշտ հիմար, Ինձ ո՞վ կասի, թե գտար Իմ սիրելի տիրուհու Ցավի համար դեղ ու ճար։ Ցարալլալի, շարալլալի, Հայդե, հիմար, դուրս արի...

Երգեց հիմարը և մի քանի ոստյուններ անելով՝ դուրս փախավ...

Վեզիրի կինը «մատը կծեց», և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան, ասաց իր մտքումը: Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շատ լավ, քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»... — Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է,— ասաց տիկինը Նունուֆարին։