Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

մոտեցավ աղջկանը։ Աղջիկը ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.

Ա՛յ տղա, սիրուն տղա,
Թևերրս տուր, թևերրս,
Թևերս տուր, թռչեմ գնամ,
Ինչ կամենաս, քեղ կըտամ:

Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,
Այդքան գեղեցկության մեջ,
Սիրտ չի լինիլ անզգա.

Խնայիր ինձ, աղաչում եմ,
Թևերըս տուր, թևերս,
Թևերրս տուր, թռչեմ գնամ,
Ինչ կամենաս, քեզ կըտամ:

Եթե իրավ տղա ես,
Կուզեմ դառնաս դու աղջիկ,
Որ քո սեռում չլինի
Քեզ հավասար գեղեցիկ.

Տե՛ս, ահա ես քեղ օրհնում եմ,
Թևերրս տուր, թևերրս,
Թևերըս տուր, թռչեմ գնամ,
Ինչ կամենաս, քեզ կըտամ:


Աղավնի աղջիկը լռեց, և վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։ Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր «ոչ ուտեմ, ոչ խմեմ, սա երգի, ես լսեմ»... — Շարունակիր, շարունակիր, մի քիչ էլ երգիր,— խընդրեց Արեգնազանը: Քո երդն ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրուն աղջիկ։ Դու ասում ես՝ «Եթե տղա ես, աղջիկ դառնաս»» այդ ի՞նչպես կարելի է։ Աղջիկը շարունակեց երգել.