Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

Ամենայն ինչ կարելի է
Ոչ մի դժվար բան չկա.
Եթե իրավ աղջիկ դառար,
Հիմա դարձիր քաջ տղա։
Թող երեսիդ մորուք բըսնի
Թուխ ու երկայն բեղերով,
Թող կոշտանա սիրուն դեմքըդ
Հաստ ջիղերի գծերով։
Ո՞հ, տեսնում եմ, դու փոխվում ես...
Թևերըս տուր, թևերըս,
Թևերըս տուր, թոչիմ գնամ,
Ինչ կամենաս, քեզ կըտամ։

Մի վայրկենական ուշաթափություն եկավ Արեգնազանի վրա, և նա զգաց մի անսովոր բան, բայց շատ հաճոյական։ Նայեց ջրի երեսին, ուրճ ինչպես հայելու մեջ պատկերացավ մի դեմք, բոլորովին Արեգնազանին նման, միայն նորածիլ բեղերով ու մորուքով։ Այգ սլատկերն առաջ մի քիչ խորթ թվաց Արեգնազանին, բայց հետո այնքան զԱայլելի եղավ, որ վրան նայելուց չէր կշտանամ։— Այս ես կլինիմ անպատճառ,— ասաց ինքն իրան։— Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ։ ֊Սիրուն աղջիկ, դու տվիր ինձ այն, ինչ որ իմ միակ ցանկությունս էր. այժմ դու ազատ ես. ես չէի սպասում քեզանից այսպես բան. ուրեմն դու ինձ կասես, դու անպատճառ կիմանաս, թե որտեղ է գտնվում անմահական ջուրը, որի համար ես ահա քանի ժամանակ է թափառում եմ։ Աղջիկն սկսեց երգել.

Թող Նունուֆարդ ուրախանա,
Որ ճանկ գցեց քեղ պես փեսա,
Հիմա հասար քո մուրադին,
Եկար աղջիկ, կևրթաս տղա։
Անմահական ջո՞ւր ես ուզում...
Թևերըս տուր, թևերըս,
Թևերը տուր, թոչիմ գնամ,
Եվ իմ կտցով բերեմ տամ:

Գնա օգնիր տկարներին,
Հոգի ու շունչ տուր քարերին.