Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ ես դու, ո՛վ մարդ,— հարցրեց Արեգը։ — Ջո՜ւր... ջո՜ւր...— պատասխանեց գլուխը, հազիվ կա֊ րողանալով խոսել։ — Ջո՞ւր ես ուզում։ — Ջո՜ւր... ջո՜ւր... տո՜ւր... տո՜ւր... — Հայրիկ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։ — Մի՜ ... մի՜ ... կա՜թ... կա՜թ... — Մի կաթիլ ջուրը քեզ ինչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր եթե կբավականանաս, չեմ խնայիլ քեզանից։ — Հա՜ ... հա՜ ... հա՜ ... Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.

Դու բարի' հրեշտակ, Որտեղի՞ց եկար, Փախիր, հեռացիր Մի առ ժամանակ.

Բայց ոչ, սպասիր, Ես էլ եմ գալիս... Այո, գաիս եմ, Նայի՛ր, մեկ նայիր...

Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ և սկսեց փախչիլ, իր հետևից կանչելով Արեգին.— Փախի՛ր, փախի′ր, որդիս, եկ իմ հետևիցս, մեզ հարկավոր է թաքչիլ, հիմա ուր որ է, պիտի գա քարացնող պառավ հրեշը։ Արի, արի, մտնենք իմ ապարանքը, գոնե քեզ չգտնե։

Արեգը մնացել էր շփոթված, չէր իմանում թե ինչ աներ, բայց վերջը հետևեց փախչող մարդուն։ Ձին քաշեց ներս, վարի հարկումը  մի մութ անկյունում կապեց, իսկ ինքը վերև բարձրացավ այն մարդու մոտ։