Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Այս էջը սրբագրված է

չվախենաս, ես նրա հոգին կհանեմ։ Այս ասելով իքան պարտեզ։ Արեգը թաք կացավ մի քարացած ծերունու քամակում։ Պառավը վայր իջավ թագավորի դիմացը, ձեռքն առավ իր երեք գավազաններից մեկը և սպառնալով ասաց.

Այս ի՞նչ եմ տեսնո՜ւմ,
Այստեղ ո՞վ եկա՞վ,
Այս կյանքն, այս հոգին
Սորան ո՞վ տվավ։

Հասեք, ոգինե՜ր,
Հասեք, շուտ հասեք,
Ձեր խեղճ պառավին
Եկեք, օգնեցեք։

Իսկ դու, գավազան,
Ինշպե՞ս ես զարկել,
Որ սա նոր֊մեկանց
Ոտքի է կանգնել:

Հա՜պա, գավազան,
Հա՝պա մեկ տեսնենք,
Հո ղորությունր
Մեկ այժմ էլ փորձենք:

Գավազանը ձեռին՝ հարձակվում էր պառավը որ զարկեր
թագավորին, ասելով՝

Քա՛ր էլի, Անդա՜ս,
էլի քա՛ր դաոնա՛ս,

այս միջոցին Արեգը բռնեց նրա մազերից և այնպես գետին փոեց, որ պառավը կիսաշունչ եղավ։ Թագավորը, որ առանց ուղիղ քարանալու, այլ միտքն երկյուղից մնացել էր քարացած, նոր սրտապնդեց և մոտեցավ պառավին։ Գավազանները խլեցին, և պառավի ձեռք ու ոտքը կապեցին։

— Հիմա ի՞նչ պատժով պատժենք քեզ, գարշելի պառավ,— ասաց թագավորը.

Պառավը պատասխանեց.