Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Այս էջը սրբագրված է

ասածին, բայց իրար հետ շշնջալով՝ «հաստատ խելագարված է սա», ասացին։ — Եթե սա չլիներ,— շարունակեց թագավորը,— ցույց տալով Արեգին,— եթե սա չլիներ, մենք հավիտյան քարացած կմնայինք։ Սա որ մի հրաշքով աղջկանից տղա էր դաոել, աղավնի դարձող աղջկանից անմահական ջուր էր ձեոք բերել պատահմամբ ասեմ, թե Երկնքի տնօրենությունով, եկավ և ինձ կենդանություն տվավ իր ջրով. այս չար պաոավին էլ բռնեց ու զինաթափ արավ։ Այժմ այս պառավին ձեզ եմ հանձնում. տարեք սրան ծովը ձգեցեք... ահա այս գավա- զանները ևս ծովը ձգեցեք... Վեզիրն ու սպարապետը դարձյալ սկսեցին շշնջալ, դեպի մի կողմ քաշվելով։ — Հաստա՛տ, հաստա՛տ խելագարվել է,— պնդեց վե- զիրը։ — Դրան ինչ կասկած,— կրկնեց սպարապետը։ «Սա' ա- սում է, աղջիկ է եղել, տղա է դառել, մի աղջիկ էլ աղավնի է դաոել, ինքն էլ անմահական ջուր է խմել, իսկ մենք՝ որպես թե քառասուն տարի է, որ քարացած ենք եղել...»։ Խելքը գլխին մարդը մի՞թե այդպիսի բաներ կխոսի։ Այս մարդոց կասկածը շատ բնական էր։ Վեզիրը քարա- նալուդ առաջ ճաշի էր նստած և գդալը ձեոին՝ բերանը տա- նելիս՝ քարացել էր, իսկ այսօր գդալը տարել էր բերանը և իր ճաշը վերջացրել, եկել։ Սպարապետը ոտքի մեկը ձիու աս- պանդակումը դրած հեծնել ուզելիս էր քարացել, և այսօր էր ոտը մյուս կողմն անց կացրել և հեծել ձին ու եկել. էլ ուրեմն ինչպե՞ս կարող էին երևակայել, որ երբևիցե քարացած են եղել։ — Գիտես ինչ կա, թագավոր,— ասաց Արեգը ծածուկ,— Այս մարզիկը քո խոսքերին չեն հավատում և քեզ խելագար են համարում։ Այս շատ վտանգավոր բան է. կարող են քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել: Հիմա դու սպասիր, տես ես ինչ եմ անում, և ինձ հետևիր: Հետո դառնալով վեզիրին ու սպարապետին՝ ասաց.