Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Այս էջը սրբագրված է

Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,

     Մի կաս կածեք բնավին,
     Տեսեք ինչպես եմ պատմում
      Այս անգրամ պառավին:

Այս ասելուց հետո կախարդական գավազաններից մեկը ձեռին' մոտեցավ պառավին և ասաց.

               Հրամանով,
               Բելիարի,
                ուրիելի,
                Սևայելի,
                Քա՛ր դառ, պաոա'վ, քա՛ր...

Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած էշ և սկսեց խառանչել...

— Ա՛յ քեզ բան,— բացականչեց Արեգը.— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը

                 Սադայելի  ահեղ սրով,
                 Տարտարոսի մեծ պնդանով,
                 Հեզ պարկում եմ, անիծում՞ եմ,
                  Քար դառ, պաոավ, քա ր...

Պաոավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թոչիլ, բայց ոտները կասլած էին, չկարողացավ... — Սպասեցեք, երրորդ գավազանը փորձենք։ Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել, կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։

                    Քարեկարկուտ,
                    Արյունանձրև ,
                    Մեգ, մառա խուղ,
                     Թանձր մռայլ,
                     Խիտ աղջմուղջ.                               
                     Թունդ երկրաշա՞րժ,