Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Այս էջը սրբագրված է

Շարունակ տանջվիլ քա՜- ռա՜ - սո՜ւն տարի,
Փշալից ձեռքում մի անգութ չարի...
Եվ ահա այղ խիստ, չար կապանքներից,
Անխորտակելի այղ շղթաներից
Մեզ ազատում է մի չքնաղ ոգի.
Ամեն տեղ սփռում և կյանք, և հոգի...
Ո՞վ էր այղ Քաջը, այղ Առաքինին.
— Ահավասիկ Նա—Արեգ պատանին.
Սա է, որ սրբեց իմ սուգն ու լացը.
Խմե՜նք Արեգի անգին կենացը...

Թագավորի այս առաջարկության վրա հազարավոր ձայներ միասին «կեցցե՜ Արեգ» գոլեչով՝ թնդացրին ամբողջ ապարանքը։ Աշըղներն էլ՝ որ թագավորի ակնարկելուն էին սպասում, խմբովին Հնչեցրին հիսնաղի քնարները և երգեցին միաձայն.

Արի բյուլբյուլ, ուրախացիր,
Քո վարդն ահա բացվել է.
Վերադարձիր, էլ մի՝ վախիր,
Քո թագուհին բացվել է:

Արեգն իջավ Երկնքիցը,
Ամենայն տեղ կլանք սփռեց,
Քարերն ամեն Հողի առան,
Քո կարմիր վարգն էլ բացվեց:

Արի բյուլբյուլ, ուրախացիր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգիր,էլ մի՛ վախիր
Քո թագուհին բացվել է...

Արեգը մեկ Արեգակ է.
Քաջ պատանու կերպ առած,
Սա բարի է, առաքինի,
Արևի պես ողորմած:

Արի բյուլբյուլ, ուրախացիր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգիր,էլ մի վախիր,
Քո թագուհին բացվել է...

Աշըղներր դեռ երկար կշարունակեին Արեգին գովասանել: