Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

եթե Արեգը՝ համեստությունից ստիպված՝ չընդհատեր նրանց իր հետևյալ պատասխանական ճառով.

ես մի թույլ էակ, չնչին արարած,
Չգիտեմ արդյոք ի՞նչ ունիմ արած,
Որ ինձ տալիս եք այսքան փառք, պատիվ,
Այս քան գորովանք, մաղթանք անհաշիվ.
Ի՞նչ գտավ արդյոք Երկինքն ինձանում,
Ես այդ չգիտեմ և չեմ իմանում,
Որ ցույց է տալիս այսչափ սեր և գութ,
Հարթում է աոջևս ամեն խոչ ու խութ —
Առյուծն իմ առչև քծնում է շան պես,
Վիշապը դառնում մի վախկոտ մողես,
Աղբյուր է բխում ապառաժ տեղում.
Դարավոր ճահիճն առաջիս ցամքում...
Եթե բոլորը, ինչ որ տեսել եմ.
Այժմ մի առ մի ձեր առջև պատմեմ,
Կըտեսնեք, որ սա մի բախտ է միայն
Եվ շնորհք Երկնքը միջամտության...
Ուստի մենք նրա՛ն և միայն նրա՛ն
Պիտի համարենք պաշտելու արժան.
Նա վերացրեց չարի զորություն,
Նորան պիտի տանք փառք և զոհություն...

Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա ինչպես։ Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկով ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը մի հագար մղոն էլ ցած գլորեց... Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու նկարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ բազիկի վրա հեծած. նրա ձևով շինեցին մի ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզում որ զբոսավայր էր ամենի համար, մանավանդ երեխայոց,