Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

զելով՝ Նունուֆարը ծտի պես վեր թռավ տեզիցը փախավ մտավ մի այլ սենյակ, այնտեղ շուտով հագնվեցավ. զուգվեցավ թագուհու վայեք զարդարանքներով և դուրս եկավ հանդիսականների մեջ այնպես ուրախ ու զվարթ և այնպես առողջ, որ հիացան ամենքը, բայդ մանավանդ Արեգը որի համար մի բոլորովին նոր արև ծագեցավ։

Եթե Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին, հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ' Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած: Արեգը մի նոր կյանք զգաց իր մեջ, մի նոր զգացմունք անսահման հաճոյական, բայց ինքն իրան հաշիվ տալ չկարողանալով և միևնույն ժամանակ այդ իրան համար տարօրինակ է զգացմունքը զսպել ուզենալով' սկսեց խոսիլ խելքը թռցրածի պես.

— Հիմա՜ եմ զգում, որ ես' էլ ես չեմ...
Բայց թե ես ո՜վ եմ,— այդ չգիտեմ.
Ինձ Հափշտակեց Աղջիկ Աղավնին,
Եվ տեղս դրավ այժմյան Արեգին.
Անիրավ աղջիկն իմ ուշքս տարավ,
Արեգնազանիս լճի մեջ առավ,
Իր քաղցր երդով ինձ քնացրեց,
Եվ իմ տեղս նա մի ուրիշ դրեց...


Հանդիսականները բերանաբաց նայում էին, և ոչ մի բան չէին հասկանում Արեգի ասածներից։

-Ափսոս տղա, երևի խելքը կորցրեց,— ասում էին շատտերը:

Վերջը Նունուֆարը մոտեցավ Արեգին և խղճալի կերպով ասաց.

— Արե՜գ, իմ հոգյա՜կ, ի՞նչ Հ այդ, ի՞եչ կա,
Գուցե իմ տեսքով քեզ դուր չի եկա.
Դու հանգիստ եղիր, ես կերթա՛մ, կերթա՛մ,
Որ ինձ չտեսնես էլ ոչ մի անգամ...
Ես սիրում եմ քեզ, գիտե երկինքր.
Բայց այդ չի ուզում գուցե նա ինքը,
Որ չի թույլ տալիս քեզ ինձ ճանաչել