Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

Լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։ Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։

Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարողանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկըսեց օրհնել մեր նորահարսներին՝ ասելով.

Ո՛վ երկինք,
Ես մի հողեղեն,
Մի թույլ արարած,
Որ չարն nւ բարին
Դեռ լավ չգիտե,
Իմ սրտին նայիր,
Եզ ո՛չ իմ լեզվին.
Եվ քո իսկ ձեռքով
Ինչ որ բարի է,
Դու այն տուր սրանց:

Ի՞նչ ունիս բարի,
Քո ծոցում պահած,
Որ մինչև այսօր
Ոչ մի հողեղեն
Դեռ չի ստացած,
Դու այն տո՛ւր սրանց։

Դու մինչ այսօր էլ
Շատ բան ես տվել-
Արև վառվռուն,
Աստղեր շուղշողուն,
Զեփյուռ անշրշունջ
Այեր քաղցրաշունչ,
Անձրև հորդառատ,
Ցող մարդարտահատ.
Աղբյուրք զովարար,
Վտակներ վարար,
Գույն-գույն ծաղիկներ,
Ծառեր մրգաբեր,
Անտառներ մարմանդ,
Դաշտեր արդավանդ,
Լեռներ հովասուն,
Գետեր դալարուն,
Լճակներ վճիտ,
Սար, ձոր և հովիտ...