Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

ԱՂԲՅՈՒՐԻԿ

Ես կարկաչյունն եմ Աղբյուրիկ,
Եկել եմ ձեզ աչքալուսիկ,
Բերել եմ ձեզ բյուրեղահյուս
Ականակիտ, վճիտ փնջիկ:

ՑՈՂԻԿ



Ես գոհարիկն եմ բույսերի,
Ես մարգրիտն եմ հովիտների,
Ահա իմ փունջ ցողից քաղած
Հազարավոր կանաչների։

ԾԱՂԻԿ



Ես Ծաղիկն եմ մշտադալար,
Ես սւնթառամն եմ բեղմնարար,
Բելոր ծաղկանց գույնն ու հոտը
Ահա բերել եմ ձեզ համար...


Այսպես մոտեցան և մյուսները, և մի-մի բան ասելով՝ իրանց պսակները նվիրեցին Արեգին ու նունուֆարին...

Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների: Շատերը բոլորովին վերացան ապշությունից։ Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ Նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ։ Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենիք, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ...

Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար՝ Արեգը դարձավ լուսեղենհյուրերին և ասաց.

— Ո՛վ երկնային թադուհիք, դուք ձեր շնորհաբեր այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցեք, այս ի՜նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք տկար հողեղեններս, ի՛նչ որ չափազանց բարի է, չափազանց