Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Այս էջը սրբագրված է

գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք մահկանացուներս։ Ճշմարիտ բարվո և գեղեցկի ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ Ներշնչեցեք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությունը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդիսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությամբ...

Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած՝ բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյուղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով` առաջ անցավ Ծաղիկը և իբրև կարգադրիչ' մի պար սարքեց։ Ծիածանի կամարը' իբրև մի երկնային բյուրեղի քնար թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե հողեղենների և թե՛ թյան վրա ծիծաղունույնիսկ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությոլնից։ Ծերերն անգամ թռչկոտում էին և ջահիլների դանդաղկոտության վրա ծիծաղում:Հետզհետե այնքան տաքացան, որ էլ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մերթ եԱրգի մորուքիցն էին բռնում, մերթ Նունուֆարի թշերը կսմթում, և զանազան հաճոյական բաներ փըսփըսում նրանց ականջին... Արեգը Ցողիկի հետ պարելիս՝ մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին...

— Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ... այո ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել, վախենում եմ, թե մի

գուցե սխալված լինիմ։

— Սխալված չես, Արեգ,— պատասխանեց Ցողիկը ես նա ինքն եմ։

— Աոավնի աղջի՞կը։

—Այո։ Սրանք էլ բոլորն իմ քույրերս են...

—Օ՜... դու իմ աստվածուհին ես... դու ինձ նորից ստեղծեցիր...

— Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած: Նա