Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից: Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա հարմարվեր: Դու երբ որ ինձ մոտ տեսար քո կերպարանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ դա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու իմ թևերս վերցնելով ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր,որ տղամարդ ես: Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում...

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա դարձնել, հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։

Զանազանը և Զարմանազանը պարապում էին մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց, և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։

— Նոր սե՜ր, նոր ուրախությո՜ւն,— գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով տարավ թագավորի մոտ և ասաց.— Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցեք։

Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զտնաղանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի եամարի տակ, որ այդ փառավոր հանդիսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թաղն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն։

Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նըրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին