Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Այս էջը հաստատված է

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը. ափսո՜ս որ մարդ խելահաս եղած մամանակ՝ էլ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե: Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր, դժվարանում. ինչ որ պարզ և հասկանալի էր, խավարում է և անըմբռնելի դառնում: Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,— ասում էր Գյուլնազ տատը: ——Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը: Եթե իլիկ մտնող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան: Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից։

Գյուլնազ տատը մի երկար հեթիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

...Անտես֊Աննմանին ղեղ փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ:Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց —«վա՜յ, այրվեցա,արվեցա՜»... Նրան դուրս քաշեցին և միջնակին կա֊ խեցին, նա էլ աղաղակեց «վա՜յ այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ինձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե այրվեցա, վեր չհանեք։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դեն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը