Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

բեմ բերեմ քեզ համար. ասա ինձ և ամենայն ինչ մի ակըն- թարթի մեջ կկատարեմ ես։ — Ես ոչինչ չեմ ուզում,— պատասխանեց Գուրգենը քնա- թաթախ, աչքերը տրորելով...— ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք... — Լո՜ւյս աշխարհք...— բացականչեց Զումրութը։— Ուրե- մըն դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։ Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։ — Շատ լավ,— ասաց Զումրութը,— ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհոր- դություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։Քաոասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ. իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս. քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կեր- թաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։ Գուրգենը, ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթերց ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկե- րումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ, մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և ամպերը ճեղքելով բարձրացավ դեպի Լույս աշխարհք։ Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հա- սել: Մսի ս.աշարր հատել էր։Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ, Դուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց Թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Արանից հետո մի ժամ չանցած, Զпւմրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգեն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առող- ջացավ։