Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Այս էջը սրբագրված է

ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա, դու այս ասեղներով կծակծկես նրա ալքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազր չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինի: Ոչ ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը ջոկ։ Արեգակ լինի, չլինի, ցերեկ պիտի չինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը սև և մյուսն սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը, աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում, լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծե¬ րունին՝ էլ մի ուրիշ բան չունի... շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում...

Գյուլնազ տատիկը շատ անգամ խոր հոգոց քաշելով ասում էր.

— Էեե՜յ, հե՜յ... դուք հենց կարծում եք, թե մեր աշխարհն առաջ էլ այնպե՛ս է եղել... Ոչ հին ժամանակները, երբ որ աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղեք թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր: Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը...

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե հին ժամանակներումը մարդիկ ինչպես են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ, և պատմությունը միջահատելով, հարցրեց տատիկին. — Հետո, տատիկ, հետ՞ո ... — Ի՞նչ հետո, հոգիս,— հարցրեց տատիկը: — Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից... հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։