Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Այս էջը սրբագրված է

ՔԻՉ Է՜Լ, ՔԻՉ է՜Լ Առասպելն ու իրականը (Երկու հակապատկեր) I

Մեկ աղքատ մարդ մի որդի ուներ մինուճար՝ Քաջիկ անունով։ Քաշիկը շատ սրամիտ էր և շատ խելոք, միայն շատ դյուրագրգիռ էր և շուտ բարկացող։ Նա չէր վերցնում ոչ մի դառը խոսք, ոչ մի կոպիտ վարմունք, և այս պատճառով էլ՝ ոչ մի վարպետի մոտ երկար չէր մնում մի արհեստ սովորելու համար։ Հա՛յրը մի վարպետից մյուսի մոտ էր տանում, մի արհեստից հանում, մյուս արհեստի էր տաւիս, բայց որովհետե բոլոր արհեստավորներն էլ միատեսակ կոպիտ վարվե¬ ցողություն ունեին, այդ պատճառով էչ Քաջիկը ոչ մեկի մոտ երկար չէր մնում։

Մեկ օր էլ հայրն ասաց. — Ես որտե՞ղ գտնեմ քեղ համար այնպիսի վարպետ, որ քո բնութ անդ հարմար էի լինի։ Մեր աշխարհի օրենքն այսպես է, որ վարպետը պետք է աշակերտին խրատե, հանրիմանե, ծեծե, որ նա մարդ դառնա։

֊ Այդ շատ լավ ես ասում, հայր,— պատասխանեց Քաջիկը,— բայց ի՞նչ անեմ, ես չեմ կարողանում վերցնել։ երբ որ ինձ հետ մարդավարի չեն վարվում, գլուխս շշմում է, աչքերս մթնում, է ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում: Իմ կոպիտ վարպետներս կարծում են, թե ես գիտությամբ եմ կուրանում ու խլանում, և ավելի են բարկանում ու ավելի ծեում,— այս ասաց Քաջիկը և սկսեց լաց լինի: Հայրրը խելոք մարդ էր, գիտեր, որ Քաջիկի ասածն ուղիղ