Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/285

Այս էջը սրբագրված է

գլխիվայր, կլտիպո՛ւզ, գլըխկոնձի... Չէ, չէ, եղբայր, մի հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինի երբեք։

— Ես պատճառ ունիմ բոլորովին ուրիշ կերպ մտածելու,— ասաց երիտասարդը առանց վրդովվելու, և իսկույն երեսը դարձրեց դեպի ծերունին, որ կանդնած էր նրանից եր- կու քայլաչափ հեռու և իր գավազանի վրա հենված, ուշադրությամբ ականջ էր դնում նրանց ասածներին. նա մինչև անգամ դրա համար գլուխը փոքր֊ինչ թեքել էր դեպի նրանց և ձեռքով ականջի մի կողմը ծածկել վահանի պես, որ լսել կարողանա։ Վերջին քսան տարին ծերունին համարյա թե խլացել էր բոլորովին։

— Դու ի՜նչ կասես, պա՛պի,— հարցրեց երիտասարդը.— դու քո ջահել ժամանակդ անպատճառ տեսած կլինես թևավոր ձին և շատ անգամ։

— Ես, հոգի ջան, հիշողությունս կորցրել եմ բոլորովին։ Միտս է գալիս միայն, որ ջահել ժամանակս հավատում էի, որ կա թևավոր ձի. այսպես հավատում էին և նույն ժամանակի բոլոր ջահիլները։ Իսկ հիմա միտք էլ չի մնացել գլխում, էլ իմ ի՞նչ ժամանակն է թևավոր ձիու մասին մտածելու։ Եթե պատահած էլ լինիմ Պեգասին, այդ հիմա՝ ով դիտե՝ քանի՜ ժամանակվա բան կլինի, վաղո՜ւց, շատ վաղուց կըլինիմ պա¬ տահած։ Իսկ հիմա, ուղիղն ասեմ, դժվարանում եմ հավատալ, որ երբևիցե տեսած էլ լինիմ Պեգասին։ Միտս է գալիս երազի նման, որ երեխա ժամանակս ահա այստեղ՝ աղբյուրի մոտ՝ մեկ անգամ կարծես թե նկատեցի ձիու հետք։ Կարելի է թե Պեգասի հետքը լիներ, կամ, ով գիտե՝ գուցե նրա հետքը չէր, այլ մի ուրիշ ձիու։

— Իսկ դո՞ւ, սիրուն աղջիկ,— հարցրեց ջահիլ աղջկանը, որ կուժն ուսին' կանգնած էր նրանց կշտին և ականջ էր դնում ծերունու ասածներին, — դու անպատճառ տեսած կլինիս. այո՛, դու այդպիսի սուր-սուր աչքեր ունիս։

— Ինձ այնպես է թվում, որ մեկ անգամ տեսած պիտի լինեմ նրան,— պատասխանեց ջահիլ աղջիկը՝ ժպտալով և կարմրելով։— Ռղիղ իմ գլխի վրայով՝ բա՜րձր, շատ բարձր՝օդի մեջ սավառնում էր մի բան. թե ասեմ Պեգասն էր,