Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/290

Այս էջը սրբագրված է

դեպի էլլադա, ուր և ձեռք բերավ իր ձեռքում եղած թանկա- գին սանձը։ Այդ սանձը աղոթած էր, այսինքն՝ կախարդած, դյութած էր։ Հենց որ կարողանար սանձի ոսկեզօծ երասանը Պեգասի բերանը դնել, թևավոր ձին իսկույն կհսլատակեր նը- րան, նա էլ իսկույն կթռչեր, վրան կնստեր և որ կողմ ուզե- նար, այն կողմը կքշեր։

Ինչ ասել կուզի, որ քաջ երիտասարդը հուզված սրտով սպասում ու մնում էր, թե երբ կգա արդյոք Պեգասը Պիրե- նայի աղբյուրից ջուր խմելու։ Նա շատ էր մտատանջվում, թե մի գուցե Հոբաթ թագավորը կարծիք տաներ, թե նա փախել է՝ վախենալով Օշափից։ Շատ էր վշտանում, երբ որ միտն էր բերում, թե ինչ ահագին վնասներ է հասցնում երկրին այն զազրելի հրեշը, իսկ ինքը, փոխանակ նրա դեմ պատերազ- մելու, ձեռները ծոցին՝ նստել է սառնորակ աղբյուրի մոտ և նայում է թե ինչպես է բխում նա սարից, թափվում ավազանի մեջ և նրա հատակը ծածկում պսպղուն ավազի շերտով։ Լսում էր, որ իբր թե վերջին տարիներում Պեգասը շատ հազիվ էր երևում աղբյուրի մոտ, և թե նա իր բոլոր կյանքում միայն մեկ անգամ է երևացել մարդու։ նա շատ էր վախենում, թե մի գուցե այստեղ սպասելով, մինչև ծերության հասնի, երբ այլևս չի կարողանալ տիրել թևավոր ձիուն, եթե գալու էլ լինի, որովհետև ծերությունից իր ձեռքերն արդեն թուլացած կլինին, քաջությունը կորցրած։ Ավա՜ղ, ինչքա՞ն տխուր ու դատարկ է անցնում ժամանակը, երբ որ եռանդալից երիտա- սարդությունը ձգտում է հասնել իր ցանկացած նպատակին, երևակայած փառք ու պատվին։ Համբերել և սպասել շա՜տ ծանր է։ Մեր կյանքը՝ առանց այս էլ՝ այնքան կարճ է, բայց էլի ինչքան դատարկ տարիներ ենք անցկացնում համբերու- թյան շնորհիվ։

Բելլերոֆոնի բախտից՝ աղբյուրի մոտ եղած գանգուրիկ երեխան այնպես կպել էր նրան, որ մոտիցը չէր հեռանում համարյա։ Ամեն բարիլուսի Բելլերnֆnնին ասում էր ուրախ- ուրախ։― Ի՞նչ ես կարծում Բելլերnֆnն, շա՜տ կարելի է, որ այսօր մենք Պեգասին տեսնե՞նք։

Եվ այս «շատ կարելին» էր, որ հուսադրում էր Բելլերո-