Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

Էր գանգուրիկ տղան։ Նա իսկույն վեր առավ պահեց՝ իբրև Պեգասից և Բելլերոֆոնից մնացած հիշատակ։

Երբ որ Պեգասը, ինչպես ասացինք, ատամները սրած, դունչը մեկնեց, որ մեկ լավ կծե, Բելլերոֆոնը նրւս այս դրությունից օգուտ քաղեց և կախարդված սանձի երասանակը ձգեց իսկույն թևավոր ձիու բերանը։ Եվ, ո՜վ հրաշք, Պեգասն իսկույն հանդարտվեց և դարձավ բոլորովին ձեռնասովոր մի ձի։ Ուղիղն ասեմ, ես շատ կափսոսայի և կցավեի, տեսնելով մարդուն հպատակած այնպիսի մի աղաս։ թռչնաձին, ինչպիսին Պեգասն էր։ Այս հանկարծական փոփոխությունը, ազատությունից դեպի ստրկություն անզգալի չէր Պեգասի համար։ Նրա դեպի Բելլերոֆոնն ուղղած խելոք աչքերի մեջ արտասուքի պես բան երևացին։ Բայց երբ որ երիտասարդն սկսեց փաղաքշելով շփել նրա գլուխը և մի քանի քաղցր ու խաղաղացնող խոսքեր ասել, թեև տիրողի եղանակով,— այն ժամանակ թևավոր ձին ուրախության վրնջյուն բարձրացրեց։ Նա կարծես բավական մնաց իր ներկա վիճակից, որ նա, այնքան դարերից հետո վերջապես մի ընկեր ու հրամայող ունեցավ։ Երեի այսպես է որոշված բոլոր թևավոր ձիաների ճակատագիրը, և առհասարակ բոլոր վայրենի կենդանիների։ Հենց որ մի անգամ նվաճեցիր նրանց և տերը դարձար, նրանք այնուհետև կհպատակվեն քեզ և կընտանենան քեզ հետ։

Պեգասն ու Բելլերոֆոնը՝ իրար հետ կռվելիս աննկատելի կերպով շատ հեռու էին թռել, մինչև հասել էին մի բարձր սարի։ Բելլերոֆոնն առաջ էլ էր տեսել այն սարը, դիտեր, որ նրա անունը Հելիկոն էր, դիտեր նմանապես, որ Պեգասը սովորաբար նրա գագաթի վրա էր արածում։ Բայց ձեռնասովոր դարձած թևավոր ձին այժմ զրկված էր իր ազատ կամքից. նա չէր համարձակվում թռչել դեպի իր ուզած կողմերը, և շարունակ ետ էր մտիկ տալիս, կարծես կանգ առնելու հրաման լիներ ուզելիս։ Վերջապես նա հանդարտ կերպով թռիչքն ուղղեց դեպի գետինը, անհամբեր սպասելով, թե ե՞րբ կիջնի արդյոք իրանից հեծյալը: Բելլերոֆոնը ցած թռավ նրա մեջքիցը, բայց ձեռքից չթողեց նրա սանձը, որ պինդ փաթաթել էր ձախ ձեռքի դաստակին։ Պեգասն անընդհատ նայում էր իր նոր տիրոջ վրա։ Նրա սիրուն և ազդու աչքերի մեջ երևում էր