Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

նայում է, ամեն կողմ տեսնում է մեռելություն, չոր անապատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք զոլ սև ծուխ, և կեռումեռ գալարվելով օձի պես՝ սողում է դեպի վեր, և դեռ լեռան գագաթին չըհասած՝ սև ծուխի այդ երեք զոլերը միանում են և դառնում մի կենտ սյուն: Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին միայն մի հազար ոտնաչափ հեոտվորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի ու Բելլերոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում. այդ օղի զավակին, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում էր ու փռշտում' խեղդվելով այդ ծանր և հեղձուցիչ ծծմբային հոտից։ Զայրացած Պեգասը սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։

Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը գրգեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սկսեց կամաց-կամաց ցած իջնել, մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ դուրս էր գալիս երեք զոլ ծուխը։ Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը — մի տարօրինակ դեզ՝ իրար վրա կուտակված հրեշների:

Հրեշի իրար վրա բսած մարմինները միմյանց այնքան մոտիկ էին ընկած, որ միայն գլխներիցը կարելի էր ճանաչել, թե ինչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք մի ահռելի վիշապ-օձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ։ Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը՝ ոչ. նա իր կարմիր աչքերը չռել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ անընդհատ դուրս էր գալիս երեքի էլ ռունգներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույն ևեթ գլխի ընկավ, որ նա ինքն էր Քիմեռ֊Օշափը և այդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի լրացուցիչ մասերն էին։ Զզվելի՜ Օշափ...

Կիսամրափ՝ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն