Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Այս էջը հաստատված է

Բայց լուսինը խոմ չրգիտե,
Որ իր վրա հաչողներ կան,—
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած
Շարունակում է իր ճամփան։

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վըրա զուր հաչողներին»։
1885
Նասրադդին խոջան մեկ օր ուզեցավ
Անմեղ ամբոխին խաբել ու ծաղրել,
«Գիտե՞ք,— ասաց նա,— այս–ինչ բլրի տակ
Հնուց մնացած գանձ է լույս ընկել.

Հենց որ մոտենանք այն–ինչ լեռ քարին,
Ավազի նման կըտեսնեք փռված
Արծաթ ու ոսկի, պեսպես ակնեղեն,
Եվ ուրիշ զարդեր հակներով դարսած...»

Այս որ լսեցին՝ թե մեծ, թե փոքըր,
Մի֊մի պարկ առած վազել սկսան,
Որն էլ ձի հեծավ, որը սայլ լծեց,
Որ անբավ գանձից մեծ մասն ստանան։

Երբ տեսավ խոջան մարգկանց վազելը,
Կասկածի եկավ, զարմացավ սաստիկ,
«Երևի ասածս ուղիղ է,— ասաց,—
Որ գլխապատառ վազում են մարդիկ...»
Ինքն էլ շտապով մի պարկ վերցըրեց,
Իր խաբած մարդկանց հետևից վազեց...