Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Այս էջը հաստատված է

ՀԻՇՈՂՈԻԹՑՈԻՆ


Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե'վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում։

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել։

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում։

Նա հիշում էր անցած տարին
Եր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում:
1886

1887



Արի՛ դու, արի,
Հո գալըդ բարի՛,
Սիրուն նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ։