Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Այս էջը հաստատված է

— Այսպես չէ՞, կաքավ։

— Այդպե՛ս, տիրուհի։

Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ:

— Դա սատանա է,— ասաց,— և ինչ որ ասում է, բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

— Լավ,— ասաց թագավորը,— դու կարող ես գնալ տուն: Նաժիշտնե՝ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եզեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան Էլ խաղողը:

Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և քարեքար տալով՝ սատկեցրին։ Չարն այնտեղ բարին այստեղ: