Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

Մայրը չհավատաց, թե ինչպե՛ս կարելի է, աչդպես բան չի լինել:

Տղան ասաց.— Ուրեմն դո՛ւք գիտեք. այդ դուք, այդ ձեր աղջիկը. ինչ կուզեք՝ արեք, ես այս տանը չեմ կարող մնալ դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի. դա դև է, դա վիշապ է ոչ թե աղջիկ:

Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից, ճանապարհին նստեց: Քաղցած էր ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ: Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան:

2

Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ոչ քաղաք գտավ, ոչ գյուղ, տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը Փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էչ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունեին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

— Ա՛յ կնիկ, այս քանի օր է, ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես շեմ կշտանում։

Կնիկն էլ ասաց.

— Այ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում. ուրեմն մենք երկուսս էլ քաղցած ենք մնում. չլինի՞ թե մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։