Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Այս էջը սրբագրված է

4

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին՝ ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց. նույնը լսեցին և ոչխարները և դոդդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ: Թաթուխը չկտրեց սրանց առաջը, բայց ուզեց ինքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը:

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի.որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր. եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր՝ վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ սարսափելի զազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

— Է՜յ մարդ,— կանչեց գազանը մարդկային լեզվով,- ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվել, եկ ինձ ծնեցրու, մի վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ, ասելով մտքումը, «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»:

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.— եթե ջուխտ ծնեմ, քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ, կյանքը քեզ կընծայեմ։

— Դո՛ւ գիտես,— ասաց Թաթուխը,— յա՛ բախտ, ինչ կլինի,կլինի:

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց