Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Այս էջը սրբագրված է

անեծք չէ, այլ մի շատ գեղեցիկ օրհնություն։ Եթե նա անիծած չլիներ, դու և այդ օրր չէիր ընկնիլ և ոչ էլ ուրեմն կաշխատեիր ձեռք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը։

Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց Վուրգը, գրկեց նրան և արտասուքն աչքերին համբուրեց նրան, սիրահար պատանու ջերմ համբույրով։

— Արսեն ջան, Արսեն,-բացականչեց նա, — որքան մեծահոգի ես դու։ Ես չէի ուզում իմ վշտին և կրելիք նեղություններիս մասնակից անել քեզ։ Դու ինչո՞վ ես մեղավոր. կուժը ե՛ս կոտրեցի, տանջվողն էլ ե՛ս պետք է լինիմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել ես առանց քեզ։ Այսուհետև իմ մուրազը քո ձեռին է, իմ կյանքը քո բռնումն է. իմ գլխումս էլ խելք չի մնացել, դու պետք է ինձ առաջնորդես, դու պետք է ինձ կամ կյանք տաս և կամ մահ։

— Ոչ թե մահ, այլ կյանք միայն,— ասաց Արսենը։—Ջովացիր և մի՛ վհատվիր. մենք շուտով ճանապարհ կընկնենք: Եվ ժամանակ է արդեն, որ մենք մեր ուժն ու շնորհքը ցույց տանք, էլ ուրիշ ի՞նչ բանի ենք պետք. գութան չենք վարում, տավար չենք պահում, պատերազմ էլ չկա, որ կռիվ գնանք. ինչո՞ւ համար ենք ապրում աշխարհիս երեսին, ինքս էլ չգիտեմ։ Ջրի ապրելն ի՞նչ կվայելե տղամարդին։

— Բայց հայրս թույլ կըտա՞ արդյոք, կամ ի՛նչպես հայտնենք նրան։

— Իմաց կտանք մի կերպ։ Գիտեմ, որ թուՅԼ չի տալ, Բայց մեզ կբացատրե մեր ձեռնարկության դժվԱրությունը, մեր նպատակին հասնելու անկարելիությունը և առանց մեր Հարցնելու՝ ինքը կհայտնե տեղն ու ճանապարհը, որ մենք գիտենք:

5

Թագավորը, բացի ՎուրԳից ուներ և մի աղջիկ, գեղեցկությամբ ոչ պակաս, քան Անտես-Աննմանը։ Աստղիկ էր անունը։ Սա նույնքան սիրում էր Արսենին, ինչքան և Վուրգը։ Իմանալով եղբոր միտքը, հորը հորդորում էր, որ թույլ չտա նրանց այդպիսի մի վտանգավոր ճանապարհորդություն